Ամերիկյան 26 նահանգների ավելի քան հազար շրջաններ երաշտի պատճառով հայտարարվել են բնական աղետի գոտի: Նման մասին  նախօրեին հայտարարել էր ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը: Ըստ լրատվամիջոցների` բնական աղետներից դա երկրի պատմության մեջ ամենախոշորն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

«Գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարեւոր մասն է: Մենք պետք է հասկանան, որ երաշտը լուրջ վնաս է հասցրել ֆերմերային տնտեսություններին երկրի տարբեր մասերում», - հայտարարել է գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսակը:

Ըստ փորձագետների` ներկայումս  տապ եւ չորային կլիմա է ԱՄՆ-ի տարածքի 56 %-ում, դա ամենալուրջ ցուցանիշն է 12 տարվա ընթացքում:

Առաջին կիսամյակում  միջին  ջերմաստիճանը կազմել է 11,6` ըստ Ցելսիուսի, որը  2,4 աստիճանով գերազանցում է նորման: Ամենատաք ալիքը դիտվել է հունիսին: Մասնավորապես հունիսի 28-ին Նորթոն քաղաքում (Քանզաս նահանգ) ջերմաչափը ցույց է տվել 48 աստիճան Ցելսիուս:

Բացի երաշտից` այս տարի ամերիկյան նահանգները բախվել էին  անտառային սաստիկ հրդեհների: Կոլորադո նահանգում նրանցից մեկի շիջման համար պահանջվել է մեկ շաբաթ: