Հայաստանում նախօրեին մարդու վրա օձի հարձակման հերթական դեպքն է գրանցվել:

Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, հուլիսի 12-ին ժամը 11.30-ի սահմաններում օձի խայթոցի հետեւանքով Եղեգնաձորի (Վայոց ձորի մարզ)հիվանդանոց  է տեղափոխվել Գողթանիկ գյուղի բնակիչ` 1967 թ. ծնված Վիգեն Վարդանյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Օձի մասին եւս մեկ հաղորդում ստացվել է նույն օրը` ժամը 13.55-ին: Սարալանջի թիվ 98ա տան բնակիչները վստահեցրել են, որ տանը օձ են տեսել:

Դեպքի վայր են մեկնել փրկարարների օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետ:

Տարածքի ուսումնասիրման արդյունքում, սակայն, օձ չի հայտնաբերվել: