Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյաննը, հուլիսի 12-ին, հանդիպել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեիսի հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: