Հայաստանի գլխավոր դատախազության`ԱԱԾ մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2011թ. ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի մեծամասնությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու նպատակով:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, սահմանախախտներն առավել հաճախ փորձում են մեկնել ԱՄՆ կամ Շենգենի համաձայանագրի գոտում գտնվող եվրոպական երկրներ, տարանցիկ՝ Թուրքիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:
Դրանք մեծամասամբ կատարվում են սոցիալ-կենցաղային վիճակի բարելավման, աշխատանք եւ նոր կյանք փնտրելու, ընտանիքների վերամիավորման, ամուսնության ակնկալիքով, առանձին դեպքերում՝ զինակոչից եւ քրեական հետապնդումից խուսափելու, իսկ երբեմն նաեւ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով:
Արձանագրված ապօրինի սահմանահատման դեպքերը գրեթե մշտապես զուգորդվում են իրավունք վերապահող կեղծ փաստաթղթերի՝ անձնագրերի, մուտքի հրավերների, վերադարձի վկայականների օգտագործմամբ:




























