Թերթը գրում է, որ հուլիսի երրորդ կեսին Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Ի տարբերություն Վալենտինա Մատվիենկոյի` նա կգիշերի եւ երկու օր կգտնվի Հայաստանում` 23-24-ը:
Պուտինի «դինաստիայի» աշխատակազմի նախկին ղեկավարի այցը տարածաշրջան պայմանավորված է ոչ միայն առկա զարգացումներով, որտեղ Հայաստանին վեկտորիալ-լուրջ դերակատարություն է վերապահվում, այլեւ պարիտետի պահպանմամբ: Հիշեցնենք` Նարիշկինը հուլիսի 7-ին այցելել էր Ադրբեջան:
Ի դեպ, ռուսական էմիսարների այցելությունների շարքն առաջիկայում դեռ կշարունակվի. սպասվում են նաեւ գուբերնատորների այցեր, իսկ սեպտեմբերի 7-ին, ըստ նախնական հայտարարության, Հայաստան կժամանի նույն ինքը` Վլադիմիր Պուտինը: Նա Հայաստան է գալու ՀԱՊԿ զորավարժություններին «մասնակցելու» համար, եւ եթե հաշվի առնենք, որ Ուզբեկստանն օրերս դուրս եկավ ՀԱՊԿ-ից, ապա կառույցի կշիռը բարձրացնելու ամենահարմար պահը Վլադիմիր Վլադիմիրովիչը թերեւս չի կորցնի,- գրում է «Հրապարակը»:




























