ԱՄՆ-ը պատրաստ է գործարկել «իր հզորության բոլոր տարրերը», որպեսզի թույլ չտա, որ Իրանն ունենա միջուկային զենք, սակայն նախապատվությունը տալիս է հակամարտության կարգավորման դիվանագիտական սցենարին: Այդ մասին Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հավելելով, որ միջազգային միջնորդ վեցնյակ պետությունների հետ բանակցություններում Իրանի առաջարկությունները «որեւէ տեղ չեն տանում», սակայն իրանցի առաջնորդները դեռ ժամանակ ունեն իրավիճակը շտկելու:

«Իրանն այժմ գտնվում է մեծ ճնշման տակ, քան երբեւէ: Մենք գործարկում ենք ամերիկյան հզորության բոլոր տարրերը, որպեսզի նա չստանա միջուկային զենք»,- ասել է Քլինթնոը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իրանի առանորդները դեռ ժամանակ ունեն ճիշտ որոշում կայացնելու: Վերջին հաշվով, ընտրությունն Իրանինն է»,- հավելել է նա: