Լատվիական դեղագործական Grindex ընկերությունն ընդլայնում է ԱՊՀ երկրներում իր աշխատանքը եւ ներկայացուցչություն է բացում Հայաստանում:
Ինչպես հաղորդում է «Ֆարմացեվտիչեսկի վեստնիկը», ներկայացուցչությունը կհամագործակցի Հայաստանի պետական հաստատութունների հետ, որոնք պատասխանատու են դեղորայքի համար, ինչպես նաեւ կապահովի Grindex դեղորայքի գրանցումը եւ տարածումը մեր երկրում:
Grindex-ի կառավարման նախագահ Յուրիս Բունդուլիսը նշել է. «Իր գործունեությունը Հայաստանում Grindex-ն սկսել է շատ տարիներ առաջ, եւ այդ ժամանակահատվածում մասնագետները եւ հիվանդները հասցրել են գնահատել մեր արտադրանքը:
Հայաստանի դեղորայքի շուկան աճում է, եւ Grindex-ն այն հեռանկարային է համարում: Այսպես, օրինակ, 2011 թվականին նախորդ տարվա համեմատությամբ Grindex-ի վաճառքի ծավալն աճել է 32%-ով: Ներկայացուցչության բացումը Հայաստանում իր դիրքերի ամրապնդման եւ արդյունավետ աշխատանքի հաջորդ քայլն է»:
Ներկայացուցչության ղեկավարն է Աշոտ Սարգսյանը: Այժմ ներկայացուցչությունում աշխատում է 2 մարդ:



























