Հայաստանում պետական ծառայությունների օմբուդսմենի ինստիտուտն աննպատակահարմար է ստեղծել: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը` այդ կետը հանել 2011 թ. ընդունված գործարար միջավայրի բարելավման ծրագրից:

Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի օրակարգում: Արդարադատության նախարարությունը բացատրություն չի ներկայացրել պետական ծառայությունների օմբուդսմենի ինստիտուտից հրաժարվելու դրդապատճառների մասին, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է կարծիք ներկայացնել, թեեւ ստացել է պաշտոնական գրություն:

Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 9-ի որոշման` ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավոր էր մինչեւ 2012 թ. մարտի 1-ը ներկայացնել օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման հայեցակարգ: