«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 18-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել, ինչի հետեւանքով փոխարժեքի շուրջ ի հայտ են եկել անորոշ սպասումներ:
Դոլարն այսօր բորսայում պահանջարկ է վայելել երեկվա փոխարժեքով` 1դոլար/411.5 դրամ, սակայն առաջարկի գինը չի իջել 1դոլար/412.45-ից:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է 410-11 դրամով, վաճառվում 413-14 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը կեսօրից հետո թուլացման միտումներ է դրսեւորում` 1 եվրոն իջել է 1.2228 դոլար մակարդակին:
Ռուսաստանյան միջբանկային շուկայում ռուսական ռուբլին շարունակում է ամրապնդվել` 1 դոլարն արժե 32.4041 ռուբլի:


























