Մերձմոսկվայի Չեխովի շրջանի Տրոիցկի գյուղի թիվ 5 հոգեբուժարանից փախուստի է դիմել մի երիտասարդ, ով դատապարտվել էր սպանության համար եւ դատարանի որոշմամբ տեղափոխվել հոգեբուժարան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
22-ամյա երիտասարդը այսօր ժամը 11-ի սահմաններում փախել է: Աղբյուրի փոխանցմամբ, նա տառապում է պարանոիդալ շիզոֆրենիայով: Հիվանդի հագին եղել է գիշերազգեստ:



























