Այսօր` հուլիսի 18-ին, թալիբներն Աֆղանստանի հյուսիսում ռումբի օգնությամբ պայթեցրել են ՆԱՏՕ-ի 22 ավտոցիստեռն, որոնք վառելիք էին հասցնում միջազգային կոալիցիոն ուժերին:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին, պայթյունին հետեւել է հրդեհը, որը տարածվել է հարակից մեքենաների վրա: Մի քանի վարորդներ այրվածքներ են ստացել:
Բենզատարները գիշերը կանգնել են Սամանգան նահանգում: Որոշ տվյալներով, պայթուցիկ սարքն ամրացվել է բենզատարներից մեկին: Քանի որ պայթյունը գիշերն է որոտացել, մոտակայքում քիչ մարդ է եղել, հակառակ դեպքում տուժածների թիվն անհամեմատ ավելի մեծ կլիներ»,-ասել է նա BBC-ի թղթակցին:
Թալիբներն արդեն իրենց վրա են վերցրել պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը:



























