Հայաստանի ֆինանսական շուկայում հայկական դրամի ամրապնդման փուլը կարծես թե ավարտվել է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր, ինչպես եւ երեկ, արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Սակայն ամերիկյան դոլարի փոխարժեքը բարձրանալու միտում ունի: Բորսայում դոլարը պահանջարկ է վայելել 412.25 դրամով, սակայն այդ փոխարժեքով առաջարկ չի եղել:

Կանխիկ արտարժույթի շուկայում, ընդհանուր առմամբ, կայունացման նշաններ կան: Դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է առավելագույնը 411.5 դրամով, վաճառվում մեծամասամբ 413.5 կամ 414  դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն որոշ չափով ամրապնդվել է դոլարի նկատմամբ` 1 եվրոյի փոխարժեքը կեսօրին գերազանցում էր 1.23 դոլարի սահմանը:

Ռուսաստանյան միջբանկային շուկայում ռուբլին շարունակում է թանկանալ, ինչը փորձագետները կապում են նավթի գների աճի հետ, որը շարունակվում է 7-րդ օրն անընդմեջ:  1 դոլարն այսօր արժեցել է  31.97 ռուբլի: