Երկու նույնանման Lexus ամենագնաց ավտոմեքենա իրար են բախվել հուլիսի 19-ին Երեւանի Մյասնիկյան պողոտայում։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ականատես ընթերցող Լեւոն Ամիրզյանը, ամենագնացներից մեկի համարանիշներն նկարահանման պահին հանված էին, մյուսինը՝ 55 PO 556:

Բախման հետեւանքով Մյասնիկյան պողոտայում առաջացել էր խոշոր խցանում։