Եթե Վանո Սիրադեղյանը գա Հայաստան, անմիջապես կձերբակալվի: Այդ մասին հուլիսի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը (ֆոտոռեպորտաժ): Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսին կլինեն ոստիկանների գործողությունները Վանո Սիրադեղյանի ի հայտ գալու դեպքում` փոխոստիկանապետը հիշեցրել է, որ Սիրադեղյանը միջազգային հետախուզման տակ է: