Հայաստանում 2012 թ. 1-ին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 10,7տոկոսով կամ 905 դեպքով (2011 թ. 6 ամսում՝ 8465, 2012 թ. 6 ամսում՝ 7560)։ Այդ մասին հաղորդվել է հունիսի 20-ին կայացած ոստիկանության կոլեգիայի նիստում, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար, նվազել Է նաեւ հանցավորության գործակիցը։ Հաշվետու ժամանակահատվածում 100.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել Է 232 (2011 թ. 6 ամսում՝ 260)։ Հանցավորության մակարդակը բարձր է միայն Երեւանում (347), առավել ցածր՝ Արագածոտնում (132), Գեղարքունիքում (140), Սյունիքում (147) եւ Արմավիրում (151)։

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, վերջինիս կազմում նվազել է քրեական հետախուզության գծով գրանցված (5716-4555), ծանր (2655-1079) եւ առանձնապես ծանր (149-104) հանցագործությունների թվաքանակը։
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում նվազում է արձանագրվել սպանության փորձերի (20-17), առողջությանը ծանր վնաս պատճառելու (92-82) դեպքերով։ Արձանագրված սպանության դեպքերի թիվը մնացել է անփոփոխ (28-28)։ Միեւնույն ժամանակ այս ոլորտում աճ է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (629-690), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով (42-58), այդ թվում՝ բռնաբարության եւ բռնաբարության փորձերով (5-12)։

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններում նվազում է արձանագրվել գողության (2606-1966), այդ թվում՝ բնակարանային գողության (525-357), յուրացման կամ վատնման (102-86), ավազակության (73-33), կողոպուտի (105-95) եւ տրանսպորտային միջոցներ փախցնելու (34-21) դեպքերով։ Միեւնույն ժամանակ, այս ոլորտում աճ է արձանագրվել միայն խարդախություններով (322-375)։

Թեեւ նվազել են զենքի, ռազմամթերքի պատրաստման եւ ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերը (289-ից 256), սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում առգրավվել եւ բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 564 միավոր հրազեն (2011 թ. 6 ամսում՝ 469) եւ 109158 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ;

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց, հանրապետությունում 2,2տոկոսով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (2011 թ. 6 ամսում՝ 5446, 2012 թ. 6 ամսում՝ 5323)։
Քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակում կանանց մասնաբաժինը կազմել է 11,6 տոկոս, իսկ ընդհանուր առմամբ, հանցագործություն կատարած կանանց թիվը նվազել է 1,1 տոկոսով (625-618)։

Հանցագործություն կատարած անձանցից 81-ը եղել են օտարերկրացիներ (2011 թ. 6 ամսում՝ 107), ընդ որում, 38-ը՝ ԻԻՀ, 18-ը՝ Ռուսաստանի, 10-ը՝ Վրաստանի, 1-ը՝ Թուրքիայի, 1-ը՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, եւ այլն։

Հաշվետու ժամանակահատվածում 60 հանցագործության դեպքերով հիմնականում տուժող են հանդիսացել Իրանի՝ 28, Ռուսաստանի՝ 13, ԱՄՆ-ի՝ 11, Վրաստանի՝ 4 եւ այլ երկրների քաղաքացիներ։

Միաժամանակ դրական կարելի է համարել այն, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 68-ով կամ 26,7տոկոսով (2011 թ. 6 ամսում՝ 255, 2012 թ. 6 ամսում՝ 187), իսկ քրեական պատասխանատվության կանչված անչափահասների թիվը՝ 33-ով կամ 15,2տոկոսով (2011 թ. 6 ամսում 217, 2012 թ. 6 ամսում 184)։

Հաշվետու ժամանակահատվածում 284-ով կամ 44,9տոկոսով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (2011 թ. 6 ամսում՝ 633, 2012 թ. 6 ամսում՝ 349), ընդ որում, դրանց թիվը նվազել է չափահասների (2011 թ. 6 ամսում՝ 519, 2012 թ. 6 ամսում 306), անչափահասների (2011 թ. 6 ամսում՝ 68, 2012 թ. 6 ամսում՝ 21) եւ խառը խմբերում (2011 թ. 6 ամսում՝ 46, 2012 թ. 6 ամսում՝ 22)։

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, հիմնական ուղղություններով արձանագրվել է ցուցանիշների բարելավում։ Այսպես, ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունաավետությունն աճել է 2,4տոկոսով (85,0տոկոսից 87,4 տոկոս), քրեական հետախուզության գծով՝ 0,8տոկոսով (82,6տոկոսից 83,4 տոկոս)։

Բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարելավվել է գրեթե բոլոր հիմնական հանցատեսակներով՝ սպանության փորձերով (90,0տոկոսից 94,1 տոկոս), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (93,6տոկոսից 94,3 տոկոս), բռնաբարության եւ բռնաբարության փորձի (80,0տոկոսից 91,7 տոկոս), ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման (88,9տոկոսից 95,9 տոկոս), այդ թվում մահվան ելքով (94,0տոկոսից 95,9 տոկոս), խուլիգանության (97,4տոկոսից 100 տոկոս), այդ թվում զենքի գործադրմամբ (90,0տոկոսից 100 տոկոս), պետական գույքի գողության (80,0տոկոսից 81,9 տոկոս), խարդախության (92,3տոկոսից 100 տոկոս), անձնական գույքի գողության (73,0տոկոսից 73,8 տոկոս), ավազակության (68,1տոկոսից 78,8 տոկոս), կողոպուտի (53,3տոկոսից 63,2 տոկոս) եւ տրանսպորտային միջոց փախցնելու (67,6տոկոսից 71,4 տոկոս) դեպքերով։

Միեւնույեւ ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը Նվազել է սպանության (82,1տոկոսից 67,9 տոկոս), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (84,8տոկոսից 81,7 տոկոս), բնակարանային գողության եւ կեղծ թղթադրամների ապօրինի շրջանառության (10,9տոկոսից 2,5 տոկոս) դեպքերով։

2012 թ. 6 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերվել է 571 դեպք (2011 թ. 6 ամսում՝ 868), որոնցից 112-ը հայտնաբերվել է ԿՀԴՊԳՎ-ի կողմից։

Հանրապետության իրավապահ մարմինների կողմից առգրավվել է շուրջ 3 կգ մարիխուանա, 2 կգ 442 գրամ ափիոն, 4,6 գրամ հերոին, 90,8 գրամ հաշիշ եւ այլն։

2012 թ. առաջին կիսամյակի ընացքում հետեւողակաեւորեն շարունակվել է պայքարը մի այնպիսի երեւույթի դեմ, ինչպիսին է շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրումը (թրաֆիքինգ). հայտնաբերվել է 15 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11-ի դիմաց։

Որոշակիորեն բարելավվել է փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը։ 2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է 941 հետախուզվող (2011 թ. 6 ամսում՝ 916-ը)։ Բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող եւս 92 հանցագործներ։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության զորքերը, արտաքին ծառայության ստորաբաժանումները եւ, ընդհանրապես, համակարգի ողջ անձնակազմը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները, ձեռնարկել են միջոցներ օպերատիվ իրավիճակի կայունությունն ապահովելու, հանրապետությունում կարգուկանոնը պահպանելու ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, արտաքին ծառայության ստորաբաժանումներում ընդգրկված աշխատակիցների ուժերով 2012 թ. 6 ամիսների ընթացքում պատշաճ հասարակական կարգ է ապահովվել 1257 զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ։
Հասարակական անվտանգության ապահովման կարեւոր խնդիր են լուծում նաեւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումները, որոնք պայմանագրային կարգով իրականացրել են 3689 օբյեկտների պահպանություն։

2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայությունը զգալի կազմակերպչական եւ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ է իրականացրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների եւախականխման ուղղությամբ։

2012 թ. հունվարի 16-ից Երեւան քաղաքի 20 խաչմերուկներում շահագործվել են տեսանկարահանման եւ 30 փողոցներում՝ արագաչափ սարքեր, որոնց միջոցով հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտելու համար 122.000 որոշումներով նշանակվել է վարչական տույժ։

Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում արձանագրվել է 1066 ճանապարհատրանսպորտային դեպք (2011 թ. 6 ամսում՝ 904), որոնց հետեւանքով զոհվել է 118 (2011 թ. 6 ամսում՝ 117) եւ մարմնական վնասվածքներ ստացել 1556 (2011 թ. 6 ամսում՝ 1316) մարդ։ ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի աճի պայմաններում աճել են նաեւ հետիոտնի վրաերթի դեպքերը (2011 թ. 6 ամսում՝ 307, 2012 թ. 6 ամսում՝ 329)։