Վերջին կես դարում Չինաստանում տեղացած ամենահորդառատ անձրեւների զոհերի թիվը հասել է 37-ի:
Ինչպես Xinhua-ին վկայակոչելով հաղորդում է KM.ru-ն, միայն խեղդվածների թիվը 25 է: Բացի դրանից, 6 մարդ զոհվել է տների ավերվելու հետեւանքով, 5-ը` հոսանքի հարվածելու, եւս մեկ չինացի զոհվել է կայծակի հարվածից: Դեռեւս ճշտվել է միայն 22 զոհերի ինքնությունը:
Նշենք, որ Պեկինում նման տեղումներ չէին եղել 40 տարի: Միջինը տարին լինում էին միայն 212 մմ տեղումներ, ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ֆանշան շրջանում, այնտեղ 460 մմ տեղումներ են եղել, հաղորդում է Reuters-ը: Շատ փողոցներ հեղեղված են, անհատական եւ հասարակական տրանսպորտի երթեւեկությունը կաթվածահար է եղել:
Վատ եղանակի պատճատով մայրաքաղաքային օդանավակայանում հետաձգվել են 475 թռիչքներ, իսկ շուրջ 80 թռիչքներ էլ մոտ 1 ժամ ուշացել են: 80 հազար ուղեւորներ չեն կարողացել ժամանակին Պեկինից մեկնել:




























