Հայաստանի եւ ԼՂՀ-ի տարածքում ադրբեջանական կողմից քաղաքացիական անձանց վրա կրակելու դեպքերը նորություն չեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա` նման միջադեպերն անպատիժ չեն մնա, նրանց արժանի պատասխան կտրվի: «Պարզապես ի տարբերություն Ադրբեջանի զինված ուժերի` հայ զինվորականների թիրախը երբեք քաղաքացիական անձինք չեն դառնում», - ընդգծել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզում հուլիսի 21-ին, ժամը 12:00-ին Ներքին Կարմրաղբյուր գյուղի մերձակայքում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել էր 25-ամյա Գոռ Պ.-ն: Նշենք, որ Գոռը դաշտում աշխատելիս է եղել:




























