Ղրղըզստանի կառավարությունը հավանություն է տվել Քուվեյթի պետության կառավարության հետ համաձայնագրի նախագծին, որը ենթադրում է կրկնակի հարկումից բացառում եւ հարկերից խուսափման կանխում:

Բացի այդ, Ղրղըզստանի կառավարությունը հավանություն է տվել նաեւ նմանատիպ համաձայնագրի նախագծին, որը վերաբերում է արդեն Հայաստանին: Համապատասխան հրահանգը ստորագրել է Ղրղըզստանի վարչապետ Օմուրբեկ Բաբանովը, հաղորդում է kabar.kg-ն:

Հրահանգի համաձայն, Ղրղըզստանի էկոնոմիկայի եւ հակամենաշնորհային քաղաքականության նախարարին հիշյալ համաձայնագրերը երկրի անունից ստորագրելու լիազորություն է տրվել: