Սիրիայի զարգացումներն իրականության մեջ միանգամայն կանխատեսելի էին: Այս մասին, այսօր` հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆաևյանը: Նրա խոսքով, Սիրիայում իրադարձություններն, ինչ-որ չափով, զարգանում են արաբական աշխարհի մոդելով եւ ստատուս-քվոն այնքան է խախտված, որ հետդարձ հնարավոր չէ, իսկ ռեժիմի փոփոխությունը անկախատեսելի է:

Սաֆարյանը չափազանց վտանգավոր համարեց այս ֆոնին Հայաստանի լռությունը: «Գոնե հայկական էլիտային պետք է հետաքրքրեր, թե էլ ինչ զարգացումներ են հնարավոր եւ ինչ-որ կերպ արձագանքեին»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:

Վերջինս նաեւ նշեց, որ զարգացումների հաջորդ հանգրվանը Իրանի խնդիրն է: Ավելին` ըստ նրա, մոտենում է այն հանգրվանը, որ եթե միջուկային ծրագրերի փորձարկումները շարունակվեն, ապա Իրանը կարող է 2013-2014թ-ին  համարվել միջուկային տերություն: