Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարը շարունակում է թուլանալ արագ տեմպերով: Այսօր` հուլիսի 24-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.98 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.49%-ով կամ 2.02 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 4.85 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ փոխանակման կետեր դեռեւս պահպանում են առքի 1դոլար/409 դրամ փոխարժեքը, սակայն, ամենայն հավանականությամբ, դա երկար չի տեւի: Առավել համարձակ փոխանակման կետերը դոլարի վաճառքի փոխարժեքն իջեցրել են մինչեւ 410 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը հիմնականում տատանվում է 1.21 դոլարի սահմաններում: Ռուսաստանյան միջբանկային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է` 1 դոլարն արժե 32.6324 ռուբլի:



























