Ադրբեջանում Կորեայի հանրապետության դեսպան Լի Ջի Հան ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել:
Ադրբեջանական 1news.az-ի հետ հարցազրույցում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հարավային Կորեայի դիրքորոշման մասին հարցին`դեսպանը նշել է. «2006 թվականին Բաքվում եւ 2007 թվականին Սեուլում Ադրբեջանի եւ Կորեայի նախագահների բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ կողմերն ընդգծել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը` ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը եւ ԵԱՀԿ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի երեք սկզբունքները հաշվի առնելով` ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Անձամբ ես հուսով եմ, որ այդ հիմնախնդիրը կլուծվի շուտով` հաշվի առնելով մեծ դժվարությունները, որոնց հետ բախվում են մարդիկ»:




























