Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, հուլիսի 23-ից փնտրում են 9-ամյա աղջկան, ում այսօր` հուլիսի 25-ին սպանված են գտել:

Նրան բռնաբարել են ու խեղդել:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հուլիսի 23-ին, տեղի ժամանակով 16:30-ի սահմաններում, 9-ամյա Անյա Պրոկոպենկոն դուրս  եկել զբոսնելու Պուշկինի փողոցում:

Արդեն հուլիսի 24-ի կեսօրին ՌԴ Քննչական կոմիտեի Պյատիգորսկի միջշրջանային քննչական բաժինը հարուցել է քրեական գործ` փոքրիկի սպանության փաստի առթիվ: Լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսվել, որոնց միացել են ոստիկանությունը, կամավորները, կազակական ջոկատները, սակայն բոլոր ջանքերը, ցավոք, ապարդյուն են եղել:

Անյա Պրոկոպենկոյի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 25-ին Մաշուկ լեռան շրջակայքում: Այն եղել է թփի տակ` ծածկված ճյուղերով, վրան շիֆեր դրած: Երեխայի մարմինը գտել է կինոլոգը` շան հետ:

Փորձաքննությունների տվյալներով, երեխայի մահը վրա է հասել 24 ժամ առաջ: Մարդասպանը մի քանի ժամ ծանակել է փոքրիկին, ապա բռնաբարել նրան:

Ոստիկանների խոսքով, վայրը, որտեղ գտել են աղջկան, վերջին երկու օրում բազմաթիվ անգամ ստուգել են ոստիկաններն ու կամավորները: Ամենայն հավանականությամբ, մարդասպանը գիշերը անտառ է բերել աղջնակի արդեն անկենդան մարմինը` հույս ունենալով ազատվել հանցանշաններից:

Ականատեսների նկարագրությամբ կազմվել է հանցագործի ֆոտոռոբոտը, ում հետ տեսել են Անյային անհետանալու օրը: