Արտաքին առեւտրի հարցով Արգենտինայի պետքարտուղար Գիլերմո Մորենոյի այցը էկզոտիկ երկրներ` աեւտրային կապերը խորացնելու նպատակով, կառավարության վրա էժան չի նստել: Դիվանագիտական նոր հակասություն է առաջացել Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ`Ադրբեջանի արտգործնախարարի առաջիկայում  Բունես Այրես կատարելիք այցի հետ կապված, գրում է  արգենտինական «La Nacion»-ը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` վաղը ծրագրված այցը առեւտրային առաքելության արդյունք է, որոնք Մորենո եւ Հեկտոր Թիմերմանները իրականացնում են Ադրբեջնում 200 արգենտինական ձեռնարկատերերի խմբի հետ:

Սակայն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցը դուր չի եկել Արգենտինայի հայ համայնքին եւ ինչ-որ չափով նաեւ այդ երկրի կառավարությանը, որը լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:

Մոտավորապես այն ժամանակ, երբ ԱԳՆ-ն հրապարակել է Մամեդյարովի այցի մասին պաշտոնական հայտարարությունը, Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպան Վահան Մելիքյանն այցելել է ԱԳՆ` նպատակ ունենալով արգենտինական իշխանություններից պահանջել «հավասար եւ փոխադարձ վերաբերմունք» Հայաստանի նկատմամբ:

ԱԳՆ հուսալի աղբյուրները հաստատել են Հայաստանի դեսպանի ներկայությունը, որը, ըստ ամենայնի, հանդիպել է Թիմերմանի տեղակալ Էդուրադո Սուայնոյի հետ, որից էլ բացատրություններ է պահանջել Արգենտինա Ադրբեջանի ԱԳ նախարարի այցի հետ կապված: Սա եղել է Հայաստանի դեսպանի արդեն երրորդ հանդիպումը ԱԳՆ ներկայացուցիչների հետ` տասն օրվա ընթացքում:

Չնայած ԱԳ նախարարության կողմից բարի կամքի որոշ ժեստերի` հանդիպումը լավագույն կերպով չի անցել, եւ դեսպան Մելիքյանն իր զրուցակիցներին հիշեցրել է իր երկրի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության մասին:

Արգենտինայի հայկական կենտրոնի ղեկավարները եւս մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարարի այցի առնչությամբ եւ ակնարկել են, որ այցը կարող է ազդել Լեռնային Ղաաբաղի հիմնախնդրի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշման վրա  Միաժամանակ հայ համայնքը  դիվանագիտական հարաբերություններում «վարքագծի հավասարակշռման անհրաժեշտություն է» հայտնել: