Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 26-ին, որոշում ընդունեց հեշտացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ անձնագրեր ձեռքբերելը:
Գործող կարգով` եթե այլ երկրի քաղաքացին դիմում է ՀՀ քաղաքացւություն ձեռքբերելու խնդրանքով, ապա անձնագիր տրամադրվում է ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչությունում:
Որոշվեց, որ այդ աձնագրերը կարող են տրամադրվել նաեւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական հիմնարկներում` ներկայացուցչություններում եւ հյուպատոսարաններում:
Ըստ Հրանուշ Հակոբյանի` ներկայումս հազարավոր սիրիահայեր ու լիբանանահայեր դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, ու այս որոշումը կհեշտացնի այդ գործընթացը:




























