«Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է բացելու  շաբաթական 2-րդ  չվերթը դեպի Սիրիա`ՀՀ կառավարության եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Ավիաընկերությունից հայտնում են, որ այդ դեպքում ավիատոմսերը կլինեն գրեթե  անվճար, ինչպես տարիներ առաջ Լիբանանյան դեպքերի ժամանակ: