Հայաստանում ներդրվելու է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: ՀՀ կառավարությունն, այսօր` հուլիսի 26-ին, հաստատեց այդ համակարգը ներդնելու ծրագիրը:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը միտված է կանխարգելել մարդու` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, իսկ հայտնվելու դեպքում` օգնել նրան: Այս համակարգն առաջին հերթին ուղղված է կենսաթոշակառուների եւ հաշմանդամների խնդիրների մեղմացմանը: Այս քաղաքականությունն առաջ տանելու համար հարկավոր է ստեղծել սոցիալական աշխատողի ինստիտուտ: Հենց սոցիալական աշխատողները պետք է գնահատեն մարդկանց կարիքները եւ օգնության քայլեր մշակեն:

Սոցիալական ծառայությունների ինտեգրման ձեւերից մեկը «ծառայություններ մեկ պատուհանից» սկզբունքի կիրառումն է, երբ մեկ շենքում տեղակայվում են սոցիալական ծառայություններ տրամադրող բոլոր կազմակերպությունները: 

Ի դեպ` կառավարության ծրագրում նշված է, որ սա մեկ գերատեսչության խնդիր չէ, հարկավոր է միավորել նաեւ համայնքների ու մարզպետարանն երի ուժերը:

Համակարգը ներդնելու փորձնական ծրագիր ներկայում իրականացվում է Արարատի մարզում: