Դավիթաշենի կամրջի մոտ այսօր` հուլիսի 28-ին  մոտ 2 ժամ համոզելուց հետո հաջողվել է ինքնասպանությունից հետ պահել 40 տարեկանին մոտ մի տաքսու վարորդի:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեցին ականատեսները, վերջինիս եղբայրը ծնկաչոք աղաչել է, որ եղբայրը իրեն ցած չնետի: Ի դեպ, ինքնասպանության փորձ կատարած անձը արդեն ճաղավանդակների հետեւում է եղել, երբ բազմությունը հավաքվել է:

Սակայն Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, փրկարարները, շտապօգնության աշխատակիցները եւ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները կարողացել են համոզել նրան եւ հետ պահել ինքնասպանությունից:

Դավիթաշենի կամրջի մոտ հսկայական բազմություն էր հավաքվել, ինչի արդյունքում երկարատեւ խցանում է առաջացել: Տղամարդուն տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հ.Գ. Ոստիկանության Մաշտոցի բաժնից հայտնեցին, որ տղամարդը 38-ամյա Կարեն Մնացականյանն է, Մասիս քաղաքի բնակիչ: