Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սեպտեմբերին «Դոժդ» հեռուստաալիքով նոր նախագիծ  է թողարկում` դրա գլխավոր խմբագիր Միխայիլ Զիգարի հետ: 

«Մենք Զիգարի հետ հարցազրույց ենք վերցնում ուղղաթիռում, օգնեք անվանման հարցում: Դեռեւս «Տեսարան վերեւից» է: Տարբերակներ կա՞ն» – գրել է Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մեկ շաբաթ առաջ Սոբչակը հայտնել էր, որ այլեւս չի վարի  «Թոփ մոդել ռուսական ձեւով» շոուի նոր եթերաշրջանը: Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել «Դոմ-2» նախագծից Սոբչակի հեռանալու մասին որոշումը, որի հաղորդավարուհին էր 2004 թվականից: Սոբչակին հեռացրել էին նաեւ ՄՈՒԶ TV-ի ամենամյա մրցանակաբաշխության հաղորդավարուհու դերից: Սոբչակը պնդում է, որ իրեն հեռացրել էին  «վերեւից` քաղաքական որոշմամբ»: