Իրանում ֆինանսական զեղծարարությունների գործով չորս մարդ դատապարտվել է մահվան: Այդ մասին հայտնել է Իրանի գլխավոր դատախազ Գոլյամհոսեյն Մոհսենի Էժժեին: 

Իրանում նախորդ տարվա հոկտեմբերին ձերբակալվել էին 39 մարդ` բանկային զեղծարարություններին մասնակից լինելու կասկածանքով: Հետաքննությունը պարզել էր, որ խաբեբաները վարկեր էին ստացել Bank Saderat-ում` պետական ընկերություններ գնելու նպատակով, հայտնում է  «Մեհր» գործակալությունը:

Ըստ հետաքննության` առեւանգվել էր 28 տրիլիոն իրանական ռիալ (2,3 միլիարդ դոլար): Աղմուկի արդյունքում իրենց պաշտոններից զրկվել էին  իրանական մի շարք բանկերի ղեկավարներ: 

Գործի մյուս մասնակիցները բանտարկության տարբեր ժամկետներ են ստացել` ընդհուպ ցմահ բանտարկություն: Դատախազն անուններ չի հրապարակել: