Բրիտանացի հայտնի երաժիշտ Փիթեր Գեբրիելը ռուսական Pussy Riot փանք-խմբի երեք աղջիկներին աջակցող խոսքերով նամակ է ուղարկել:
«Նադյա, Կատյա, Մաշա: Դուք սեփական սրտաբուխ աղոթքների իրավունքն ունեք: Հուսով եմ` ձեզ շատ շուտով կազատեն», -մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հուլիսին Pussy Riot-ի ձերբակալված մասնակցուհիներին իրենց աջակցությունն էին հայտնել Faith No More, Franz Ferdinand եւ Red Hot Chili Peppers խմբերը, նաեւ` բրիտանացի երաժիշտ Սթինգը: Իսկ հայտնի ֆինն ջազմեն Իիրո Ռանթալան հետաձգել է Մոսկվայում իր ելույթը: Առաջիկայում Ռուսաստանում Մադոննայի համերգներն են, ամենայն հավանականությամբ նա էլ կմիանա աջակիցների խմբին:




























