«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 31-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.5 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 1.25 կետով կամ 0.31%-ով:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 1.4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը տատանվում է 408-410 դրամի սահմաններում:
Forex միջազգային շուկայում դոլարը թուլանում է եվրոյի նկատմամբ, քանի որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից սպասվում են տնտեսության խթանմանն ուղղված քայլեր: Մեկ եվրոյի փոխարժեքը մոտենում է 1.228 դոլարին:
Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարը փոքր-ինչ թանկացել է ռուբլու նկատմամբ` 1 դոլարն արժե 32.2058 ռուբլի:



























