2012թ.  հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5 տոկոս  գնանկում, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Արդյունքում` 12-ամսյա գնաճը կազմել է 2.3 տոկոս:

Հուլիսին գների նվազում արձանագրվել է պարենային ապրանքների գծով` 3.2 տոկոս, իսկ ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները թանկացել են համապատասխանաբար 0.4 տոկոսով եւ 0.1 տոկոսով: Մասնավորապես` էժանացել են բանջարեղենը, կարտոֆիլը, միրգը եւ ձուն: Մասնավորապես` ձվի գինը մեկ ամսվա կտրվածքով նվազել է 3.5  տոկոսով:

Հուլիսին, ըստ վիճակագրության, նվազել են նաեւ «Չանախ» եւ «Լոռի» պանիրները` 4.1 տոկոսով: 2012թ.  Արձանագրվել է նաեւ շաքարավազի`0.8 տոկոս, հրուշակեղենի` 0.4 տոկոս, ձկնամթերքի` 0.2 տոկոս, այլ մթերքի` 0.2 տոկոս գնանկում: