Լիտվացի հայտնի կինոդերասան Յուոզաս Բուդրայտիսն ընկել է մեքենայի տակ: Նրան վրաերթի ենթարկած վարորդը փախել է դեպքի վայրից, եւ այժմ Վիլնյուսի ոստիկանությունը որոնում է նրան: Ոստիկանության փոխանցմամբ, իրենց հայտնի է մեքենայի համարը:
BNS-ն հայտնում է, որ 71-ամյա դերասանը վթարի պահին անցնում էր փողոցը: Նրան ոտքի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան:
Բուդրայտիսը կինոյում առաջին անգամ նկարվել է 1961թ.: Այնուհետ խաղացել է «Ոչ ոք չէր ցանկանում մահանալ», «Վահան եւ թուր», «Հարուստ, աղքատ…» ֆիլմերում:


























