Ծովափնյա հանգիստը հաճախ ուղեկցվում է «լողափնյա սեքսով»։ Մասնագետները տեղեկացնում են, սակայն, որ լողափում սեքսով զբաղվելը, որքան որ հաճելի է, այնքան էլ վտանգավոր, քանի որ լողափում սեքսով զբաղվելուց «բռնվելու» դեպքում կամ հսկայական տուգանք պետք է վճարել, կամ էլ նույնիսկ որոշ ժամանակ «անցկացնել բանտում»։ «Նովոլիտիկան» տեղեկացնում է, որ մի շարք երկրներ 2012թ-ին խստացրել են հասարակական կարգը լողափում այս կերպ խախտողների նկատմամբ պատիժը։
Լողափնյա սեքսի դեմ ամենախիստ պատիժները մահմեդական երկրներում են՝ ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Մալդիվներում, որտեղ լողափում սեքսով զբաղվող տուրիստներին սպասվում է մինչեւ 10 տարի ազատազրկում, իսկ Թուրքիայում տուգանում են 200 հազար եվրոյով, կամ մի քանի ամսով ազատազրկում են։
Արեւմտյան երկրներից ամենախիստը Ռումինիան է. այստեղ «ծովափնյա սեքսի» համար ազատազրկում են մինչեւ 7 տարով են, իսկ Իտալիայում եւ Հունաստանում մինչեւ 2 տարով։ Ֆրանսիայում այս հարցին ավելի մեղմ են մոտենում՝ տուգանում են ընդհամենը 15 հազար եվրոյով, կամ ազատազրկում են մինչեւ մեկ տարի ժամկետով։ Իսպանիայում անհամբեր զույգերին հասարակական վայրում սեքսի համար պատժում են 7 հազար հեվրո տուգանքով։
«Ծովափնյա սեքսը» ամենաէժանը Թաիլանդում է։ Այստեղ լողափում սեքսի համար նախատեսված է 200 եվրո տուգանք։
Նշենք, որ լողափում սեքսով զբաղվել «կարելի է» Բուլղարիայում, Ճամայկայում եւ Ֆինլանդիայում։ Այս երկրներում ոստիկանները նման արարքի համար միայն կարող են նկատողություն անել։




























