Եգիպտոսի նախագահի պաշտոնը զբաղեցրած Մուհամեդ Մուրսին հուլիսի 31-ին նամակ է գրել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, որում առաջարկել է գործադրել բոլոր ջանքերըմերձավորարեւելյան խաղաղ գործընթացի վերակենդանացման համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ուղերձը պատասխան էր Ռամադան սրբազան ամսվա կապակցությամբ Պերեսի շնորհավորանքին:
Պերեսը, ով Իսրայելում օժտված է արարողակարգային լիազորություններով, արդեն երկու անգամ գրել է Մուրսիին: Առաջին նամակում, որն անպատասխան էր մնացել, Պերեսը Մուրսիին շնորհավորել են հունիսյան ընտություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Մուրսին բազմիցս ասել է, որ պահպանելու է Եգիպտոսի միջազգային պարտավորությունները:




























