Կառավարության դեմ զինված պայքար մղող սիրիացի ընդդիմադիրները Թուրքիայից զենիթահրթիռային համալիրներ են ստացել, այժմ ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը մոտ 20 զենիթահրթիռային համալիր ունի, գրում է NBC News-ը` վկայակոչելով անանուն աղբյուրներին:

Սիրիական բանակը շարունակում է զինված ընդդիմության դեմ գործողությունները երկրի նշանակությամբ երկրորդ քաղաք Հալեպում:
Հալեպում տեղի ունեցող դեպքերի  մասին տեղեկատվությունը հակասական է: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հուլիսի 31-ին հաղորդել է, որ կառավարական զորքերը վերահսկողությա տակ են վերցրել քաղաքային Սալահ էդ Դին, Սուկարի եւ Սահուր քաղաքային շրջանները, ինչպես նաեւ ճնշում են գրոհայիններին Համդանիա, Մաշհադ, Անսարի, Սեյֆ ադ Դաուլյա եւ Զաբդիա թաղամասերում:

Սակայն զինված ըդդիմադիրները հակառակն են պնդում:

Հիշեցնենք, New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի հարավում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի աշխատակիցների խումբ է գտնվում, որը կարգավորում է ապստամբներին զենք մատակարարելու գործընթացը: