2012թ. հունվար-հունիսին Հայաստան են ժամանել 281 հազար  զբոսաշրջիկներ` 5.1%-ով ավելի, քան 2011թ.: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 14 հազարով:

Հիշեցնենք, որ 2012թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում արձանագրվել էր զբոսաշրջային այցելությունների 9% անկում` իրանցի զբոսաշրջիկների թվի նվազման պատճառով:

Զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 302 հազ. մարդ` 9.3%-ով ավելի, քան 2011թ. առաջին կիսամյակում:  Այսինքն` Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 27 հազարով:

Այսպիսով` Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը 2012 թ. առաջին կիսամյակում գերազանցել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվին 21 հազ. մարդով: