Հետազոտողները կարծում են, որ մոտավորպես 20 տարի հետո սովորական սննդին կփոխարինեն միջատները, ջրիմուռն ու լաբորատոր պայմաններում պատրաստված միսը: Դրան են բերելու սննդի ոչ կայուն գները, ինչպես նաեւ բնակչության թվի աճը եւ շրջակա միջավայրի խնդիրները:
Ֆուտուրոլոգ Մորգան Գեյայի կարծիքով, հնարավոր է ապագայում միջատներին փոքրիկ անասուններ համարեն: Միջատները, ըստ նրա, ավելի շատ սննդարար են, քան սովորական միսը, բացի այդ դրանք նաեւ շատ սպիտակուցներեն պարունակում:
Ինչ վերաբերում է ջրիմուռներին, ապա դրանք եւս կարող են նպաստել պարենային ճգնաժամի հաղթահարմանը:
Օքսֆորդի համլսարանի մասնագետների հետազոտության համաձայն, լաբորատար պայմաններում աճեցված միսը կարող է նվազեցել ջերմոցային գազերի արտանետումը, ինչպես նաեւ կրճատել ջրի եւ էներգիայի ծախսերը: Բացի այդ, նման մսի մեջ գիտնականները կարող են նվազեցնել ճարպի պարունակությունը եւ ավելացնել սննդարար նյութերը:




























