Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում`Արտաշատ քաղաքից 5 կմ արեւմուտք, այսօր` օգոստոսի 2-ին, ժամը 07.37-ին գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորությունում: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժն Արտաշատ քաղաքում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 1-ին, ժամը 22.54-ին Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում`Քաջարան քաղաքից 16 կմ արեւմուտք, տեղի էր ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել էր 3-4 բալ:

 Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորությունում: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Քաջարան քաղաքում: