Սիրիահայերն առայժմ ցանկություն չունեն մշտապես Հայաստանում հաստատվելու: Այդ մասին այսօր` օգոստոսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը; Նրա տեղեկացմամբ`Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար առայժմ դիմել է 30 ընտանիք: Մոտ 800 ընտանիքներ դեռ նախորդ տարիներին Հայայստանում բնակարան էին ձեռք բերել, ու ներկայում ժամանակավորապես հաստատվել են այնտեղ: Բացի այդ` ՀՀ կառավարությունը կօժանդակի 300-400 սիրիահայ երեխաների` ամառային արձակուրդը Հայաստանի հանգստավայրերում անցկացնելու համար: Ըստ Հ. Հակոբյանի` սիրիահայերի մեծ մասը սպասում է իրավիճակի կարգավորմանը եւ վերադառնալու է հայրենիք:
Սփյուռքի նախարարը հերքեց լուրերը, որ Սիրիայից դուրս է հանվելու Հայաստանի դեսպանատունը:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով սիրիահայերը ՀՀ անձնագիր ստանալիս երդման արարողությունը կարող են կազմակերպել տեղում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում:



























