ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղարարական առաքելության ձախողմանը հանգեցրեց Սիրիայի ներքին գործերին մի շարք երկրների միջամտությունը:
Իրանական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ որոշ պետություններ դժգոհ են եղել Անանի` Սիրիային զենք մատակարարելու եւ երկրում ահաբեկչությունը դադարեցնելու ջանքերից:
Նրանք չէին աջակցում խաղաղարարի գործողություններին, ընդհակառակը, հենց նրա ծրագիրն սկսում էր հաջողվել, Սիրիայի ահաբեկիչները սաստկացնում էին գործողությունները, գրում է KM.RU-ն` վկայակոչելով Reuters-ին:
Քոֆի Անանի ջանքերով Սիրիայում 2012թ. ապրիլից զինադադար էր հայտարարվել: Սակայն բախումները չդադարեցին: Սիրիայում մարտերն ու մարդկային զոհերը շարունակվեցին: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ սիրիական ընդդիմությանը զենք են մատակարարում Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը:
Այն մասին, որ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը չի երկարաձգի իր մանդատի ժամկետը, հայտնի դարձավ օգոստոսի 2-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը արդեն բանակցություններ է վարում ԱՊԼ-ի հետ` Անանին փոխարինող գտնելու հարցի շուրջ:




























