Հոլիվուդում սկսել են լուրեր տարածվել, որ Ջենիֆեր Լոպեսի եւ նրա երիտասարդ բոյֆրենդի`  պարող Կասպեր Սմարթի հարբերությունները շուտով ավարտին կմոտենան, հաղորդում է  «Սպլետնիկ.ռու»-ն:

Ջենիֆերն ու Կասպերը ծանոթացել էին անցած տարի,  այն բանից հետո, երբ երգչուհին հայտարարել էր Մարկ Էնթոնից հեռանալու մասին: Սական, ինչպես հավստիացնում են ինսայդերները, toyboy –ն սկսում է  ձանձրացնել  երգչուհուն:Հիմա Սմարթն ամեն տեղ եւ ամենուր ուղեկցում է Ջենիֆերին եւ նրա ելույթների գլխավոր պարուսույցն է: Երգչուհու ընկերները վստահեցնում են, որ քանի դեռ շրջագայությունը շարունակվում է, Լոպեսը բոյֆրենդին չի լքի: