Սիրիայի ֆինանսների նախարար Մուհամեդ ալ-Ջլեյլյատին հերքել է իր ձերբակալման մասին` լրատվամիջոցների  տարածած լուրերը:

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես գտնվում եմ իմ աշխատասենյակում եւ կատարում եմ իմ աշխատանքը», ասվում է Սիրիայի պետական հեռուստաընկերության միջոցով տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ «Ալ Արաբիա» արբանյակային հեռուստաընկերությունը հայտնել է, որ ֆինանսների նախարար Ալ-Ջլեյլյատին ձերբակալվել է երկիրց դուրս գալու ժամանակ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին սիրիական լրատվամիջոցները հայտնել էին այն մասին, որ Սիրիայի վարչապետ Ռիադ Հիջաբը հեռացվել է պաշտոնից: Հրաժարականի  պատճառների մասին ոչինչ չի ասվում: Երկրի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Օմար Գալավանջին:

Հետագայում նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը հայտարարել է, որ փախել է Հորդանան` ընդդիմադիր ուժերին միանալու համար; Այս հայտարարությունը հնչեցվել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում` նրա ներկայացուցիչ  Մուհամեդ ալ-Օտրիի կողմից:

Իր հերթին  ԱՐ գործակալությունը, վկայակոչելով ընդդիմադիրների ներկայացուցիչներին, հայտնել է, որ Սիրիայի նախարարների գրասենյակը լքել են եւս երեք անդամ: