Ռոստովի մարզում դատարանի առջեւ է կանգնելու Նովոչերկասսկի քաղաքապետը, ով կոչ էր արել ապօրինի գործողությունների դիմել ներգաղթյալների, մասնավորապես հայ համայնքի դեմ:
Քննչական կոմիտեի վարկածով, քաղաքապետի տեղակալ Վլադիսլավ Ժուրավլյովը 2010թ. հունիսի 16-ին ելույթ էր ունեցել կազակների առջեւ եւ արտահայտություններ արել «կազակության ներկայացուցիչներին դրդելով ապօրինի գործողությունների կովկասյան հանրապետություններից ժամանածների նկատմամբ»:
Նա հայտարարել էր, թե հայ համայնքի ներկայացուցիչները ձգտում են գրավել իշխանությունը քաղաքում: Ժուրավլյովին մեղադրանք է առաջադրվել «թշնամանք սերմանելու մեջ», քրգործն ուղարկվել է Դոնի Ռոստովի դատարան` ըստ էության քննելու համար:




























