Վթարային իրավիճակի պատճառով տիեզերք չհասած «Պրոտոն-Մ» տիեզերանավի «Բրիզ-Մ» բլոկն անկառավարելի է: Փաստացի այն տեղափոխվող «Էքսպրես ՄԴ2» եւ «Տելկոմ-3» կապի արբանյակների հետ տիեզերական աղբի է վերածվել եւ կարող է իրական վտանգ ներկայացնել տիեզերական այլ սարքերի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, «Պրոտոն-Մ» տիեզերանավը չի կարողացել տիեզերք հասցնել արբանյակները «Բրիզ-Մ» բլոկի աշխատանքի խափանման պատճառով:
«Էքսպրես ՄԴ2» արբանյակային կապը նախատեսված էր ՌԴ-ում տարաբեր ուղղություններից տեղեկատվական հոսքերի շուրջօրյա վերահեռարձակման համար:
«Տելկոմ-3» կապի արբանյակը պետք է կապ եւ հեռարձակում ապահովեր Ինդոնեզիայում եւ Հնդկաչինում:




























