ՄԱԿ-ի խաղաղապահները լքել են Սիրիայի ամենամեծ քաղաքը` Հալեպը`անվտանգության վատթարացման պատճառով:

Հալեպում էին գտնվում միջազգային 20 դիտորդական խմբեր: Հանգստյան օրերին նրանք տեղափոխվել են Դամասկոս, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի առաքելության շտաբ-գրասենյակը: Հայտնի է դարձել է, որ տեղափոխությունը ժամանակավոր բնույթ է կրում:

Քաղաքում շարունակվում են դաժան մարտերը կառավարական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալների միջեւ, հայտնում է «Ռոսբալտ»-ը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին մեկ ամսով  երկարաձգել է Սիրիայում   դիտորդների մանդատները: Հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ Սիրիայում առաքելություն կատարողների թվաքանակը երկու անգամ կրճատվել է` հասցվելով 150-ի: