Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է տարբեր երկրներում դրամի փոխարժեքի մասին զեկույց: ԱՄՀ-ն նշել է այն երկրները, որտեղ նվազել կամ աճել է փոխարժեքը:
Որպես արժույթի փոխարժեքը նվազած երկրներ ԱՄՀ-ն նշում է Մալայզիան, Շվեդիան, Չինաստանը եւ Ինդոնեզիան: Բարձր փոխարժեք ունեն Թուրքիան, Իսպանիան, Շվեյցարիան, ՀԱՀ-ն, Կանադան, Բրազիլիան, Ավստրիալիան եւ Իտալիան, հայտնում է «Վեդոմոստին»:
Ավելի վաղ Peterson Institute for International Economics (PIIE)-ի տնտեսագետները հայտնել են, որ յուանի կուրսն իջել է 20-25%-ով: Փոխարժեքի մանիպուլիացիաների ծավալը տարեկան կազմում է 0,5-1,5 տրիլիոն դոլար: Ըստ PIEE-ի` մանիպուլիացիաների գլխավոր զոհն ԱՄՆ-ն է:




























