Գյումրիում Սեպտեմբերի 9-ին սպասվող քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն դրական մոտեցումներ ունի ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բալասանյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե դա ՀՀԿ-ի վերջնական որոշումն է Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հիմնականում սկզբունքորեն ընդունելու է Սամվել Բալասանյանին, բայց առաջադրումներից հետո մեր կարծիքը կամրապնդենք այն առումով, թե ինչպիսի օժանդակող մասնակցություն կունենանք Գյումրի քաղաքապետի ընտրություններում»:

Հետաքրքրվեցինք նաեւ, որ եթե Գյումրի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ինքնառաջադրվի, կուսակցությունը, նրան աջակցություն կցուցաբերի՞, թե՞ ոչ:

«Սատարումները որոշումով չեն լինում: Իսկ, ինչ վերաբերում է, թե ովքեր կդնեն, այդ թվում նաեւ Վարդան Ղուկասյանը դա իրենց քաղաքացիական իրավունքն է: Կարող են առաջադրվել շատերը»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: