Օգոստոսի 3-ից հետախուզման մեջ գտնվող Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանը կալանավորվել է: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով ` խոշոր չափի յուրացում կամ վատնում պաշտոնական դիրքն օգտագործելով:

Իսկ մինչ այդ 2011-ի դեկտեմբերի 28-ին նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ  քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի `պաշտոնեական անփութություն հատկանիշներով: