Ամենաշատ կրոնացված երկրների շարքում 92 տոկոս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է երրորդ տեղում: Այսպիսինն են 57 երկրներում «Gallup International Association»-ի կոմից անցկացված նոր հարցման արդյունքները, որի մասին գրում է «CatholicCulture.org» կայքը:
Հարցմանը մասնակից երկրների 59 տոկոսում հարցվածները իրենց հավատացյալ են համարել, 23 տոկոսը ասել է, որ հավատացյալ չեն, իսկ 13 տոկոսը նշել է, որ աթեիստ է:
Առավել շատ հավատացյալներ ունեցող երկրներից են (նվազման կարգով) Գանա, Նիգերիա, Հայաստան, Ֆիջի, Մակեդոնիա, Ռումինիա, Իրաք, Քենիա, Պերու եւ Բրազիլիա:
Ավելի շատ աթեիստ բնակիչ ունեցող երկրներից են (նվազման կարգով) Չինաստանը, Ճապոնիան, Չեխիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Իսլանդիան, Ավստրալիան եւ Իռլանդիան:




























